Պսկովի մարզում անօդաչուների հարձակումը ահաբեկչություն է որակվել. մարզպետ

Միխայիլ Վեդերնիկով
Պսկովի մարզի ղեկավարը տեսաուղերձ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մայիսի վերջին Պսկովի մարզի Նևելի շրջանում նավթամուղի շենքի վրա երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով: Տեղեկությունը հայտնում է Պսկովի մարզպետ Միխայիլ Վեդերնիկովը։
Նա Telegram-յան ալիքում հրապարակած տեսաուղերձում նշել է, որ 2 հարվածային ԱԹՍ–ների հարձակման հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել, վնասվել են շենքի ճակատային ու ապակեպատ հատվածները:
«Ուժային կառույցները միջադեպի մասին ահազանգը ստացել են պայթյուններից երեք րոպե անց...Նախաքննական նյութերը փոխանցվել են Ռուսաստանի գլխավոր քննչական վարչությանը, որը քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողություն կատարելու փաստով», - նշել է Վեդերնիկովը։
Հիշեցնենք` մարզպետը ԱԹՍ–ների հարձակման մասին հայտնել էր մայիսի 27-ին` նշելով, որ պայթյունները տեղի են ունեցել Լիտվինովո գյուղի շրջանում, տուժածներ չկան:
Բելգորոդի մերձակա գյուղերից մեկի գնդակոծության հետևանքով 3 մարդ է մահացել, 7-ը` վիրավորվել