ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևան-Գյումրի ճանապարհին մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում ժամը 12:30-ի սահմաններում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մոտոցիկլետի վարորդը` 48–ամյա Ա. Մ.–ն, տեղափոխվել է Գյումրու ԲԿ:
Պարզվել է, որ բախման հետևանքով տուժել են նաև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները` 26–ամյա Լ. Կ.-ն և 20–ամյա Ա. Ս.-ն։
Փրկարարները նրանց մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Նրանք նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ։ Բժիշկները 26-ամյա ուղևորի և մոտոցիկլետի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր: