ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ ի վնաս միավորման մյուս մասնակիցների։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։
«Այն փաստը, որ Բելառուսն ու Ռուսաստանը ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ են, չի նշանակում, որ մեր երկիրը որևէ սահմանափակում ունի Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխգործակցության համարժեք մակարդակի հասնելու հարցում։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել որևէ մեկի հետ ի վնաս մյուսների», – ասել է Գրիզլովը։
ՌԴ դեսպանն ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևոր է շարունակել ամրապնդել արդեն իսկ կայացած կապերը հայ, ղազախ և ղրղըզ բարեկամների հետ, որոնց հետ պատմական և մշակութային խոր կապեր կան։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: