ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Շենավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` ավտոմեքենան ընկել է ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել ժամը 13:15-ի սահմաններում։ Նշվել է, որ տուժածներ չկան, սակայն անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները պարզել են, որ Շենավան գյուղի մոտակայքում Հ.Ա.–ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 100 մետր գլորվել ձորը։
Ավտոմեքենան դուրս է բերվել ձորից փրկարարների ջանքերով: