Շնորհակալություն Փարիզին. Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից

Լիոնել Մեսսի
Արգենտինայի հավաքականի առաջատարը ՊՍԺ էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին լքել է ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում
«Ակումբը Լեոյին ավելի մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում», - նշված է հայտարարության մեջ:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմին ՊՍԺ-ի դրոշի ներքո անցկացրած երկու տարիների համար:
«Շնորհակալություն ակումբին, Փարիզին և նրա բնակիչներին այս երկու տարվա համար։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում», - Մեսսիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Մեսսին կբանակցի սաուդյան ակումբ տեղափոխվելու վերաբերյալ
Մեսսին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր դարձել 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով փարիզյան ակումբ: Նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում, խփել 35 գոլ և կատարել 35 արդյունավետ փոխանցում՝ թիմի հետ դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն և նվաճելով երկրի սուպերգավաթը:
Լիոնել Մեսսին մարզական «Օսկար» է ստացել. նա «Laureus 2023»–ում «Տարվա մարզիկ» է ճանաչվել