ՀՌՕ ինժեներներն ու տանկիստները հատուկ առաջադրանքներ կկատարեն Հայաստանի լեռներում

Տանկ
Ռազմական ինժեներները շարասյան կազմում երթ կիրականացնեն դեպի բարձրլեռնային զորավարժարանի տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ինժեներական զորքերի զինծառայողները պլանային մարզումների շրջանակում ինժեներական ապահովման հատուկ առաջադրանքներ կկատարեն բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում։
Ռազմական ինժեներները շարասյան կազմում երթ կիրականացնեն դեպի բարձրլեռնային զորավարժարանի տարածք` կատարելով սահմանների, դիրքերի և շրջանների ամրակայման աշխատանքներ, տեղանքի ինժեներական հետախուզություն և այլն։
«Ստորաբաժանման կազմում ընդգրկված մասնագետները կմշակեն հատուկ տեխնիկայի, «Կորշուն» ականորսիչի կիրառմամբ, ինչպես նաև շների օգնությամբ ականապատ դաշտերը ոտքով հաղթահարելու խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Զինծառայողները նաև ականապայթունային պատնեշներ կտեղադրեն, հրամանատարական կետեր կկահավորեն Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ստորաբաժանումների հետագա խնդիրների կատարման համար։
Բացի այդ, ՀՌՕ ռազմակայանի Т-72Б3 տանկերի անձնակազմերը լեռնային տեղանքում վարելու վարժություններ կկատարեն՝ տարբեր աստիճանի բարդության տարրերի մշակմամբ:
Նրանք պետք է ավելի քան 40 կմ/ժ արագությամբ հաղթահարեն բնական և արհեստական խոչընդոտներով (հակատանկային փոսեր, ականապայթունային արգելապատնեշներ, սարալանջեր և կամուրջներ) մայրուղին:
Իրավիճակը մարտականին մոտեցնելու նպատակով կկիրառվեն տարբեր իմիտացիոն միջոցներ` ծխանռնակներ, պայթուցիկ սարքեր և այլն։
Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ–ի կինոլոգներն իրենց շների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների