ՀՀ նախագահը ցավակցել է բարեկամ Հնդկաստանին

Գնացքների նախման վայրում
Վերջին տվյալներով` երկաթուղային աղետի զոհ է դարձել ավելի քան 290 մարդ, մոտ 900–ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: Նախագահը գրառում է արել Twitter–ի իր միկրոբլոգում։
«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց»,– գրել է նա։
ՀՀ նախագահը ցավակցել է զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին։
Հիշեցնենք` հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։ Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։ Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել վերջին տվյալներով ավելի քան 290 մարդ, տուժածների թիվը հասնում է 900–ի։
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ