ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ–ի թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք` հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։
Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։
Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել 288 մարդ, տուժածների թիվը հասնում է 900–ի։