Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Շրջված ավտոմեքենան
50–ամյա վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Նա հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ), շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան` մոտավորապես 05։00-ին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը՝ 50 -ամյա Կ. Ա.-ն, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Շրջված ավտոմեքենան
Վթարի է ենթարկվել Գառնիի դպրոցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը. կա տուժած