Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի առաջին նիստը կանցկացնի հունիսի 6-ին

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նոր նախարարների կաբինետի առաջին նիստի անցկացման ժամկետների մասին Էրդողանը հայտնել է երդմնակալության արարողության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության առաջին նիստը կանցկացնի երեքշաբթի` հունիսի 6-ին։ Այս մասին նա հայտարարել է Բեշթեփե նստավայրում երդմնակալության արարողության ժամանակ։

«Մեր նոր կաբինետը կհայտարարեմ այսօր երեկոյան։ Նոր կաբինետի հետ կշարունակենք «ասեղնագործել» թուրքական հարյուրամյակը։ Կաբինետի առաջին նիստն առանց հապաղելու կանցկացնենք երեքշաբթի», – ասել է նա։

Էրդողանը Թուրքիայի նախագահ է վերընտրվել, նա հավաքել է ձայների ավելի քան 52%–ը։ Նրա մրցակիցը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն` հավաքել էր ձայների 47,82%–ը։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Այսօր Էրդողանին հանձնվեց Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին արձանագրությունը, որից հետո Թուրքիայի առաջնորդը երդվեց խորհրդարանում և պաշտոնապես ստանձնեց պաշտոնը։