Բելգորոդի մերձակա գյուղերից մեկի գնդակոծության հետևանքով 3 մարդ է մահացել, 7-ը` վիրավորվել

Գնդակոծության հետևանքները
Վերջին շաբաթներին Ուկրաինայի ԶՈւ–ն պարբերաբար գնդակոծում է Շեբեկինոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Բելգորոդի մարզի Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով 3 մարդ է մահացել, 7-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա Telegram–ի իր ալիքում գրել է, որ «Գրադ» արկեր են արձակվել Սոբոլևկայի մասնավոր հատվածի ուղղությամբ, 18 արձակում է արձանագրվել։
«Ցավոք, երեք մարդ զոհվել է, երկու տղամարդ մահացել է տեղում ստացած վնասվածքներից, ևս մի կին որովայնի և կրծքավանդակի շրջանում բեկորային թափանցող վնասվածքով մահացել է շտապօգնության մեքենայում։ 7 մարդ տարբեր ծանրության աստիճանի վիրավորում են ստացել։ 6-ին հիվանդանոց են տեղափոխել, 1-ը հրաժարվել է հոսպիտալացվելուց», – հայտնում է մարզպետը։
Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։
Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով