ԱՄՆ–ն անտեսում է ՌՀՍԿՊ–ի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հնարավոր չէ առանձնացնել սպառազինությունների վերահսկման գործնական ասպեկտները ընդհանուր քաղաքական ենթատեքստից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակում է անտեսել այն պատճառները, որոնք ճգնաժամի են հանգեցրել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (ՌՀՍԿՊ) շուրջ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Վաշինգտոնում շարունակում են համառորեն անտեսել այն պատճառները, որոնք հանգեցրել են տվյալ ուղղությամբ ներկայիս ճգնաժամին։ ԱՄՆ ներկայացուցիչները շարունակում են ձևացնել, որ այդ ճգնաժամը որևէ կերպ կապված չէ մեր նկատմամբ այն բացահայտ թշնամական ամերիկյան քաղաքականության հետ, որը վերջին հաշվով մեր երկրի դեմ տոտալ հիբրիդային պատերազմի ամբողջական տեսք է ստացել», – հայտարարել է Զախարովան։
Ըստ նրա` անհնար է սպառազինության նկատմամբ վերահսկման գործնական ասպեկտները տարանջատել ընդհանուր քաղաքական համատեքստից, ինչպես դա առաջարկել է անել Սալիվանը։
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ–ն պատրաստ է երկխոսություն սկսել ՌԴ–ի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ճարտարապետության վերաբերյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Միջուկային զենքի սահմանափակման փշոտ ճանապարհը. ինչ է սպասվում աշխարհին