Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է, թե իբր ՀՀ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղակատվությունն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև երեկ` հունիսի 2-ին, ՀՀ ՊՆ–ն կրկին հերքել էր։
Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։