ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երևան–Գառնի ավտոճանապարհին` Ջրվեժի գերեզմանատան տարածքում, Գառնի գյուղի աշակերտներին տեղափոխող MAN մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շիրմաքարերին, ինչի հետևանքով վարորդը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում։
Նշվում է, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Ավտոբուսում եղել է 28 երեխա, որոնք սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի։ Ըստ նախնական տեղեկությունների` երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննում են իրականացնում»,– ասված է հաղորդագրությունում։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։