«Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին» և նվաճեց չեմպիոնի կոչումը

Դժվար էր պատկերացնել, որ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում վճռորոշ է լիելու նախավերջին տուրը։ Մինչ «Փյունիկ» -«Ուրարտու» խաղի մեկնարկը պարզ էր դարձել, որ չեմպիոնական մրցավազքին մասնացկում են հենց այս թիմերը։ Բայց ում կուղեկցեր հաջողությունը` ցույց էր տալու խաղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» Եվգենի Ցիմբալյուկի գոլի շնորհիվ մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Փյունիկին» ու նվաճեց ՀՊԼ–ի չեմպիոնի կոչումը։
Երբ բոլորն արդեն ակնկալում էին ոչ– ոքի՝ 0։0 վերջնահաշիվը, ու արդեն ընթանում էր մրցավարի կողմից ավելացված ժամանակը, «Ուրարտուն» ստանդարտի հնարավորություն ստացավ։
Արաս Օզբիլիսը տուգանայինից գնդակը կախեց «Փյունիկի» տուգանային հրապարակ, ու Եվգենի Ցիմբալյուկը գլխի հարվածով գրավեց Ստանիսլավ Բուչնևի դարպասը։
Գոլը միաժամանակ առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովեց չեմպիոնական տիտղոսը Դմիտրի Գունկոյի թիմի համար։
«Փյունիկին» չեմպիոնական տիտղոսի համար պայքարը մինչև վերջին տուր տեղափոխելու համար միայն հաղթանակ էր հարկավոր առաջնության առաջատարի՝ «Ուրարտուի» նկատմամբ։
Եթե «Ուրարտուն» հաղթում էր գործող չեմպիոնին առաջնության ավարտից մեկ տուր առաջ, ապահովում էր չեմպիոնական տիտղոսը։
Հետևաբար, նույնիսկ ոչ-ոքին ձեռնտու արդյունք էր «Ուրարտուի» համար, որն այդ դեպքում կպահպաներ «Փյունիկի» նկատմամբ 2 միավորի առավելությունը։
Բայց «Ուրարտուն» չէր պատրաստվում զիջել նախաձեռնությունը մրցակցին ու մտածել միայն չպարտվելու մասին։ Դմիտրի Գունկոյի թիմը շատ համարձակ էր գործում, ու առաջին խաղակեսում հյուրերը մի քանի անգամ բավականին լրջորեն անհանգստացրին «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևին։
Եղիշե Մելիքյանի թիմն էլ փորձում էր գտնել հաջողություն ապահովող ճանապարհը, բայց իրական գոլային պահեր չկարողացավ ստեղծել ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Առաջին խաղակեսն անցավ անզիջում ու լարված պայքարում, բայց առանց գոլային պահերի։
1 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

2 / 30

3 / 30

4 / 30

5 / 30

6 / 30

7 / 30

8 / 30

9 / 30

10 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

11 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

12 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

13 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

14 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

15 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

16 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

17 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

18 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

19 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

20 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

21 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

22 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

23 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

24 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

25 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

26 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

27 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

28 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

29 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

30 / 30

Fastex ՀՊԼ 35 տուրի «Փյունիկին» - «Ուրարտ» ֆուտբոլային հանդիպում

Երկրորդ խաղակեսում ժամանակի սպառվելու հետ մեկտեղ թիմերը սկսեցին և՛ հակագրոհ ձեռնարկելիս ակտիվություն դրսևորել, և՛ պաշպանվելիս զգուշություն ապահովել ։ Խաղի 55-րդ րոպեին «Ուրարտուն» հակագրոհի շատ լավ հնարավորություն ստացավ, բայց Նանա Անտվին վերջին փոխանցումը շատ վատ կատարեց ու զրկեց իր թիմին «Փյունիկի» դարպասին սպառնալու հնարավորությունից։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ թիմերը շատ ավելի լավ պաշտպանվում էին, քան հարձակվում։
«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին». չեմպիոնական ինտրիգը պահպանվում է
Խաղի հիմնական ժամանակին մրցավարն ավելացրեց 6 րոպե ժամանակ։ «Ուրարատուն» շատ մոտ էր իր համար ցանկալի արդյունքին։ «Փյունիկը» կորցնում էր մրցաշարային աղյուսակում նրան շրջանցելու լավագույն շանսը։ Բայց Գունկոյի թիմը հասավ ավելիին։ Եվգենի Ցիմբալյուկի գլխով հարվածից գնդակը հայտնվեց «Փյունիկի» դարպասում, և «Ուրարտուն» նվաճեց չեմպիոնի կոչումը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրում հունիսի 6-ին «Փյունիկը» մրցելու է «Ալաշկերտի» հետ, իսկ «Ուրարտուն» ուժերն է չափելու «Արարատի» հետ։
Բայց այս խաղերն արդեն ոչ մի նշանակություն չեն ունենա մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածության վրա՝ «Ուրարտուն» չեմպիոն է, «Փյունիկը»՝ փոխչեմպիոն։
«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր