ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Մավար» թայֆունի պատճառով Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում 270 հազար մարդու, իսկ Տոկիոյի մերձակայքում գտնվող Կանագավա պրեֆեկտուրայում` 17,8 հազար մարդու տարհանում է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։
Սիձուոկա պրեֆեկտուրայի 7 քաղաքում հայտարարվել է սպառնալիքի 4-րդ մակարդակ: Դա նշանակում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել սեփական կյանքը փրկելու համար` ներառյալ այն դեպքում, երբ անվտանգությունից ելնելով տարհանման կետ այլևս հնարավոր չէ տեղափոխվել։
Առավոտյան տարհանում էր հայտարարվել 14 պրեֆեկտուրայում (առնվազն 140 հազար մարդու համար):
Ճապոնիայի հարավում «Մավար» թայֆունի պատճառով չեղյալ է հայտարարվել 260 ավիաչվերթ։