ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Փարիզի գրունտային կորտերում ընթացող Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության («Ռոլան Գարոս»-ի) չորրորդ շրջան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երրորդ ռաունդի հանդիպման ընթացքում Ավանեսյանը առավելության է հասել դանիացի Կլարա Թաուսոնի նկատմամբ3:6, 6:1, 7:5 հաշվով։
Հանդիպման տևողությունը կազմել է 2 ժամ 20 րոպե:
«Մեծ սաղավարտի» սեզոնի երկրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 20-ամյա ռուսաստանցի մարզուհին կպայքարի Կարոլինա Մուխովա (չեխ)- Իրինա-Կամելիա Բեգու (ռումինուհի, 27-րդ համար) հանդիպման հաղթողի հետ: