Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում․ «Հրապարակ»

Թագուհի Թովմասյան
Նախագծում կարող է ընդգրկվել նաև Թովմասյանի՝ ամբիոնը գրավելու ակցիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել»,– գրում է պարբերականը։

Չնայած Նաիրա Զոհրաբյանին ևս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, սակայն պարբերականը նման դրույթ չի գտել ԱԺ կանոնակարգ օրենքում։
«Տեր կկանգնենք մեր թեկնածուին». Մամիջանյանը` Թովմասյանին պաշտոնանկ անելու մասին
ԶԼՄ–ն հիշեցնում է` պաշտոնազրկելու փաստարկն այն է, որ նա կարող էր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին նկատողություն հայտնել 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, բայց չի արել։ Նախագծում կարող է ընդգրկվել նաև Թովմասյանի՝ ամբիոնը գրավելու ակցիան, որով նա «խոչընդոտել է ԱԺ նիստը»։
«Ինձ անվստահություն հայտնելու գործընթացը քաղաքական ճնշում է». Թագուհի Թովմասյան