Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորը Ալմա–Աթայի պայմանագիրն աճպարարություն է համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն, իսկ Հայաստանը և հայ ժողովուրդն ունի իր պետականությունը։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Նշենք, որ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ ուզում է հասնել մի արդյունքի, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»:
«Մեր պետականությունը շատ ավելի ինքնիշխան էր, շատ ավելի ապահով էր, մինչ նա (Փաշինյանը–խմբ.) դարձավ վարչապետ։ Երբ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, քառ. կմ–երով չեն որոշում դա։ Նույն Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դեռևս սահմանագծված ու սահմանազատված չէ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև էլ սահմանազատումը վերջացրել է 2010 թ.։ Իրականում աճպարարություն է, երբ Փաշինյանն ասում է, թե Ալմա–Աթայի պայմանագրով վարչական սահմանները դարձան պետական»,– ընդգծում է Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյան–Ալիև` վերջին հանդիպումներին հնչած մտքերին։
«Եթե մոսկովյան հանդիպման ժամանակ Փաշինյանի մաչոյականության լսարանը ՀՀ–ն էր և նպատակն էր ցույց տալ, թե տեսեք` ես պայքարում եմ Հայաստանի` 29 800 քառ. կմ–ի համար, ապա Ալիևի միակ նպատակն այն էր, որ իրենք ուղղակի ճանապարհ են ուզում»,– ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Խաչատրյան
Ըստ նրա` քանի դեռ չկա միջանցք բառի սահմանումը, Փաշինյանը ադրբեջանցիներին կտա ճանապարհ` ներկայացնելով, թե միջանցք չի տվել, իսկ Ալիևը կասի, որ միջանցք է ստացել։
Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ): Մի քանի օր անց արդեն Երևանում Փաշինյանը հայտարարեց, որ գոհ չէ բանակցությունների արդյունքներից։