Փաշինյանը կմեկնի Թուրքիա` մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը

Միջոցառմանը մասնակցելու են 20 երկրներ ղեկավարներ և 45 նախարարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 3-ին:
Միջոցառմանը մասնակցելու են 20 երկրների ղեկավարներ և 45 նախարարներ։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների նախնական հաշվարկի ավարտից հետո Փաշինյանը Twitter-ի իր էջում շնորհավորել էր Էրդողանին ՝ հայտնելով համատեղ աշխատանքի պատրաստակամություն «հանուն պետությունների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման»:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: