Պապիկյանն անվտանգային հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ

Պապիկյանն ու Քահլը խոսել են նաև 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարարի ամերիկյան այցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Անզգույշ քայլ է. միջազգայնագետը` Պապիկյանի վաշինգտոնյան այցի հնարավոր հետևանքների մասին
Պապիկյանն ու Քահլը խոսել են նաև 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանը ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 5-ին։ Այցի շրջանակներում նա Պենտագոնում հանդիպել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Նախարարը ներկայացրել էր Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Հավելենք, որ 2023–ի մայիսի 22–ին էլ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսի և Պատրիկ Պրայորի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: