Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է Բաղրամյան 26

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։