Մեզ «Սու» մոդելի նոր ինքնաթիռներ են անհրաժեշտ. Իրանի ՌՕՈւ հրամանատար

Համիդ Վահեդի
Իրանցի գեներալը նշել է, որ օդաչուները պետք է վերապատրաստում անցնեն այն երկրում, որտեղ արտադրվում են այդ ինքնաթիռները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Իրանին «Սու» մոդելի նոր ինքնաթիռներ են անհրաժեշտ, սակայն էսկադրիլիա մտնելու ամսաթիվը կախված է երկրի ղեկավարության որոշումից, հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Ինչ վերաբերում է «Սու» օդանավերին... դրանք մեզ պետք են, բայց մենք չգիտենք, թե երբ կմտնեն մեր էսկադրիլիա, դա կախված է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների որոշումից», - Tasnim-ի հաղորդմամբ՝ ասել է Վահեդին:
Գեներալը նշել է, որ նոր ինքնաթիռ գնելու համար անհրաժեշտ է ուսուցում անցնել արտադրող երկրում, որ փորձառու օդաչուները հետագայում կարողանան հայրենական կադրեր պատրաստել:
Վահեդին խոսել է նաև իրանական ռազմական ավիաշինության ձեռքբերումների մասին: Այսպես, «Շահիդ Դոուրան» նախագծի շրջանակում թարմացվել են F4 ինքնաթիռի ՌԼԿ-ն և սպառազինության համակարգերը և իրագործվել է ՀՕՊ խոցման գոտուց դուրս նետված ռումբերի օգտագործման հնարավորությունը։
Նա հայտնել է «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի հրթիռների հեռահարության ավելացման և այդ ինքնաթիռի սարքավորումների 80 տոկոսի թարմացման մասին:
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ
Իրանական «Կոուսար»կործանիչն էլ անցնում է վերջին փորձարկումները, և մոտ ապագայում այդ մոդելի ինքնաթիռներից կկազմվի էսկադրիլիա, իսկ պաշտպանության նախարարության մշակած «Յասին» ուսումնական ինքնաթիռն այս տարի կհանձնվի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Խորեմշեհր» ընտանիքի նորագույն ռազմավարական բալիստիկ հրթիռը, որը ստացել է «Հայբար» անվանումը և հրթիռների նախորդ մոդելների արդիականացում է։