Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 249 տոննա մարդասիրական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 249 տոննա մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտում արձանագրվել էր նաև մայիսի 31-ին, այս անգամ Մարտակերտի շրջանում։ Այդ ժամանակ էլ տուժածներ չէին եղել։