ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Իտալիայի ազգային տոնի առթիվ

Հռոմ
Հայաստանի իշխանությունները հույս են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
«Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Հայաստանը վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին։ Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակում»,– մասնավորապես նշված է վարչապետի ուղերձում:
Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների: