Երևանում տրոլեյբուսի գծերը վերանորոգելիս 2 տղամարդ ընկել են 4-5 մետր բարձրությունից

Բեռնատար բախվել է մեկ այլ բեռնատարի, որի զամբյուղի մեջ կանգնած տղամարդիկ այդ պահին աշխատելիս են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այս գիշեր Երևանում տրոլեյբուսի վթարված գծերը վերանորոգելիս ավտոմեքենայի զամբյուղի վրայից ընկել են 2 աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակում։ Գիշերը ժամը 3։00–ի սահմաններում «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ են կատարել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա, երբ «Isuzu» մակնիշի բեռնատար բախվել է տրոլեյբուսի կախված լարերին, ապա կոտրել ավտոմեքենայի բեռնախցիկը։
Զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը բախման հետևանքով ընկել են մոտ 4-5 մետր բարձրությունից։
Հովիկ Խաչատրյանին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արթուր Դավթյանին` «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Պատանի ըմբիշների մասնակցությամբ վթարից տուժած մեծահասակներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է