ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ներկա կգտնվի Միլանի «Ինտերի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Նրա հետ կլինի նաև ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը: Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նախագահ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից հետո ԱՄԷ-ի էմիրը Ստամբուլում դիտելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը», - գրում է պարբերականը:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի օլիմպիական մարզադաշտում։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը էմիրաթական «City Football Group» հոլդինգն է: