Դեբեդ գետում տղամարդու դի են հայտնաբերել

Գետ
Ըստ տեղեկությունների` տղամարդը գնացել էր ձուկ բռնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Դեբեդ գետում 74–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը երեկ` ժամը 17։51-ին, ահազանգ է ստացել, որ գետում նկատվում է քաղաքացու դի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել Ռ. Պ.-ի (ծնված 1949 թ.) դին։

Shamshyan.com–ի տեղեկություններով` տղամարդը Լոռու մարզի բնակիչ էր, գնացել էր ձուկ բռնելու։