Բաքվում փակել են Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Իրանը Բաքվի գործողությունները համարում է միակողմանի և հապճեպ՝ համարելով, որ բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել երկխոսության միջոցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Բաքվում փակել են Իրանի մշակութային ներկայացուցչությունը։ Այս մասին հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։

«Իրանը միշտ բարի մտադրություններ է ունեցել իր հարևանների հետ հարաբերություններում և ցանկացել է երկու երկրների միջև խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ խուսափելով անտրամաբանական, էմոցիոնալ և լարվածությունը սաստկացնող գործողություններից»,- ասվում է Իրանի ԱԳՆ–ի ներկայացուցչի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է գործակալությունը:

Իրանը Բաքվի գործողությունները համարում է միակողմանի և հապճեպ՝ համարելով, որ բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել երկխոսության միջոցով:
Պաշտոնական Բաքուն դեռ հայտարարություն չի արել։
Նշենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները, որոնք վերջին տարիներին բազմիցս ճգնաժամեր են ապրել, հասել են իրենց ամենացածր կետին: Ապրիլին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նոտաներ փոխանակեցին` միմյանց մեղադրելով ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Բաքուն դեռևս ապրիլի սկզբին անցանկալի անձ էր հայտարարել և երկրից արտաքսել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառով:
Իրանն իր հերթին մայիսի 5–ին «persona non grata» (անցանկալի անձ) է հայտարարել ադրբեջանցի 4 դիվանագետների։
Վերջին ամիսներին Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ավելի քան 50 մարդ է ձերբակալվել:
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվին 4 դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու համար