Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։