Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ ստեղծելու գաղափարի մասին

Յենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ում իրատեսական են համարում Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն Օսլոյում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկել են դաշինքի հետագա մերձեցումն Ուկրաինայի հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի կարգավիճակի բարձրացման հարցը։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ճապոնիայի վարչապետը խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի մասին
«Մենք այսօր հատուկ ուշադրություն ենք դարձրել այն հարցին, թե ինչպես Ուկրաինան մերձեցնել ՆԱՏՕ-ին ... Մենք մասնավորապես քննարկել ենք ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի մակարդակի բարձրացումը մինչև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, դա կարևոր քայլ կլինի Ուկրաինայի հետ համատեղ խորհրդատվական ֆորում ստեղծելու համար՝ հավասար պայմաններում բանակցելու, մեր անվտանգության համար առանցքային հարցեր քննարկելու նպատակով», - ասել է նա:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ում իրատեսական են համարում Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, սակայն նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Կիևը ՆԱՏՕ-ի պաշտոնական հրավեր կստանա:
Ստոլտենբերգը Էրդողանի հետ քննարկել է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը