ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանն այսօր հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա պարգևատրվել է հայրենիքի պաշտպանության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։
Կարեն Հակոբյանը ծնվել է 1985թ.–ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ 2020թ.–ի հոկտեմբերի 1–ին մեկնել է Մատաղիսի դիրքեր, որտեղ էլ զոհվել է թեժ մարտերի ժամանակ։
Ամուսնացած էր, ուներ երկու դուստր։