ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի քանի շաբաթից կհանդիպեն Բրյուսելում։ Մոդովայում հնգակողմ հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նրա խոսքով` Փաշինյան–Միշել–Ալիև հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին։ Առաջնորդները կշարունակեն քննարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Այսօրվա բանակցությունները շատ արդյունավետ էին և լավ նախապատրաստություն դարձան հունիսի 21-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման համար»,– հայտնել է Միշելը։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի և մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: