Նիկոլ Փաշինյանը Քիշնևում հանդիպել է եվրոպացի առաջնորդներին ու զրուցել նրանց հետ

Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակիցները
Մոլդովայում կայանալու է ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Միջոցառման անցկացման վայրում ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ապա սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները:
Փաշինյանը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով քննարկմանը:
«Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի հետ:
1 / 3

Նիկոլ Փաշինյան

2 / 3

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին

3 / 3

Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը

Հավելենք, որ Քիշնևում այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ. «Հրապարակ»
ԵՄ-ն հուսով է` Բաքուն և Երևանը Մոլդովայում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը