Մոլդովայում մեկնարկել է Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը

Մոլդովայում մեկնարկել է Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը
Մինչ այդ մոտ 10–րոպեանոց կարճատև հանդիպում է կայացել եռակողմ ձևաչափով` Փաշինյան–Միշել–Ալիև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Րոպեներ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից։
Եռակողմ հանդիպում Մոլդովայում
Մինչ հնգակողմ հանդիպումը մոտ 10 րոպեանոց կարճատև հանդիպում է կայացել Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ ձևաչափով։
Նշենք, որ առաջնորդների հանդիպումն անցկացվում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում։
Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի և մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
1 / 4

Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում

2 / 4

Մոլդովայում մեկնարկել է Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը

3 / 4

Եռակողմ հանդիպում Մոլդովայում

4 / 4

Եռակողմ հանդիպում Մոլդովայում