ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Մոլդովայում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:
Հանդիպումը տևել է մոտ 1 ու կես ժամ: Այն անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:
Այս տարի գագաթնաժողովին հրավիրել էին 47 երկրների ղեկավարներ:
Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի և մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: