Մասկը վերադարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնական

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը կազմում է 192 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը վերադարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնական, երկրորդ հորիզոնական է տեղափոխվել շքեղության իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ BBI-ի տվյալների` Մասկի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար, իսկ Առնոյինը` 187 միլիարդ դոլար:
Մեկ օր առաջ Մասկի կարողությունը կազմում էր 190 մլրդ դոլար, Առնոյինը` 192 մլրդ դոլար։ Տարվա սկզբից ի վեր Մասկի կարողությունն աճել է 55,3 միլիարդ դոլարով, իսկ Առնոյի հարստությունն ավելացել է 24,5 միլիարդով:
Մեկ օր առաջ Tesla-ի բաժնետոմսերը թանկացել էին 1,38 տոկոսով, իսկ LVMH-ի արժեթղթերն Էժանացել էին 2,64 տոկոսով։
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Միլիարդատերերի ցուցակում երրորդը Amazon օնլայն-ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է (144 մլրդ դոլար), չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը(125 մլրդ դոլար):