Կորոնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՀՀ ՊՆ–ին

ՀՀ պաշտպանության նախարարության հետ քննարկման արդյունքում նպատակահարմար է համարվել մոդուլային մեկուսարանային բաժանմունքը ամբողջական տարրերով հանձնել ՀՀ զինված ուժերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. 2020 թվականի մարտին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքը, որը նախատեսված էր կորոնավիրուսվ հիվանդների բուժման ու մեկուսացման համար, կառավարության այսօր ընդունած որոշմամբ կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Որոշման նախագծում նշված է, որ համավարակի ավարտից հետո մոդուլային բաժանմունքն այլևս չի շահագործվում։
Բացի այդ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» լրացուցիչ մահճակալային ֆոնդ այլև հարկավոր չէ, քանի որ 2022 թվականի երրորդ եռամսյակից այստեղ կապիտալ հիմնանորոգում է սկսվել։
Քանի՞ պացիենտի է սպասարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին 6 ամսում
Պաշտպանության նախարարության հետ քննարկման արդյունքում նպատակահարմար է համարվել մոդուլային մեկուսարանային բաժանմունքը ամբողջական տարրերով հանձնել ՀՀ զինված ուժերին՝ նպատակայինօգտագործման համար: