Խոշոր վթար է եղել Երևանի Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ

Փրկարարները հոսանքազրկել են երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Թբիլիսյան խճուղում այսօր վաղ առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել 5 ավտոմեքենայի մասնակցությամբ։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 1-ին` ժամը 07:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութ- սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ն., ծնված 2002 թ․) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Mercedes-Benz», «Opel» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաներին։ «Opel» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք»,–հաղորդում են ՆԳՆ–ից։
Վարորդ Ն.-ն, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1998 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Երևանի Թբիլիսյան խճուղու վթարը
Փրկարարները հոսանքազրկել են երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Սյունիքում 22 երեխայի տեղափոխող վթարված ավտոբուսի վարորդն անուշադիր է վարել. ՔԿ