Հնդկաստանում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստան
Դատարանին հանձնարարվել է պարզել վթարի պատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հնդկաստանի ռազմաօդային ուժերի HAL Kiran ուսումնամարզական ինքնաթիռը կործանվել է երկրի հարավ-արևմուտքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը։
«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Կիրան» ուսումնամարզական ինքնաթիռն այսօր սովորական ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է Կարնատակա նահանգի Չամրաջնագար քաղաքի մոտակայքում: Անձնակազմի երկու անդամներն էլ բարեհաջող ինքնանետվել են»,- հայտնել է նա։
Ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքով` դատարանին հանձնարարվել է պարզել վթարի պատճառները:
HAL Kiran-ը Հնդկաստանում մշակված ռեակտիվ ուսումնամարզական ինքնաթիռ է, երկրի ռազմաօդային ուժերում է ներառված 1968 թվականից։
Աֆղանստանում ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են