Հայաստանում մոր և մանկան մահացության դեպքերը նվազել են. Ավանեսյան

Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարի խոսքով` աշխատանքներ են տարվում մոր և մանկան մահացության ցուցանիշները միջազգայնորեն ընդունված ցուցանիշների մակարդակին հասցնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանում նվազել է մինչև 1 տարեկան և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, մահացած ծնվածների թիվը։ Տեղեկությունը ԱԺ–ում առողջապահության նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մասնավորապես, 2022 թվականին մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կազմել է 6,7 պրոմիլ, մինչև 5 տարեկան երեխաների դեպքում` 7,5 պրոմիլ»,- ասաց նա։
«Նվազում կա նաև մեռելածնության հետ կապված։ 2021 թվականին այս ցուցանիշը եղել է 13,5 պրոմիլ, որը 2022 թվականին նվազել է մինչև 11,8 պրոմիլ»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` մայրական մահացության մակարդակը նույնպես նվազել է: 2022 թվականին գրանցվել է մայրական մահացության 8 դեպք։ Նախարարը նշեց, որ գերատեսչությունն աշխատում է, որ այս ցուցանիշը էլ ավելի նվազի, հասնելով 3-4 դեպքի, որը համապատասխանում է եվրոպական երկրների մակարդակին։