ԵՄ-ն հուսով է` Բաքուն և Երևանը Մոլդովայում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը

Շառլ Միշել
Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որը կայանալու է Քիշնևից 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում, մոտ մեկ ամսվա ընթացքում երրորդը կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մոլդովայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ այսօրվահանդիպմանը կհաստատվի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքը:
Մոլդովական Բուլբոակա գյուղում՝ Քիշնևից 45 կմ հեռու, ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Այդ հանդիպման շրջանակում նախատեսված են Միշելի բանակցությունները Փաշինյանի և Ալիևի հետ։ Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:

«Սա կարևոր հանդիպում է, որը տեղի կունենա այսօր։ Մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում արդեն առիթ եմ ունեցել հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի երկու առաջնորդների հետ։ Մենք որոշակի առաջընթացի ենք հասել, և ես հույս ունեմ, որ դա կրկին առիթ կլինի երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր քաղաքական կամքը վերահաստատելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում՝ Միշելի մասնակցությամբ, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ. «Հրապարակ»