ԵԱՏՄ-ն կարողացել է իրեն դրսևորել որպես ամուր միավորում. ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար

Դմիտրի Վոլվաչ
Հայաստանը շարունակում է Ռուսաստանի կարևոր գործընկերը մնալ, և այդ հարաբերությունները դուրս են գալիս զուտ տնտեսական օրակարգի շրջանակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը գործունեության 9 տարիների ընթացքում կարողացել է իրեն դրսևորել որպես ամուր, արդյունավետ միավորում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Վոլվաչը «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածքում» համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։
Վոլվաչի խոսքով՝ վերջին տարվա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է կազմակերպության անդամ երկրների համակարգումը բարդ պահերին: Եվ ԵԱՏՄ-ի իրական ՀՆԱ-ն անցյալ տարի կրճատվել է 1,6%-ով՝ հայտնի իրադարձությունների պատճառով, թեև Արժույթի միջազգային հիմնադրամը կրկնակի անկում էր կանխատեսել։
Խոսելով հայ-ռուսական փոխգործակցության մասին՝ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և այդ համագործակցությունը դուրս է գալիս տնտեսական օրակարգի շրջանակներից՝ ընդգրկելով հումանիտար ոլորտը, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը և այլն:
Հայաստանի հետևից դժվար կլինի հասնել. Պուտինը՝ ԵԱՏՄ նիստում
Վոլվաչն ընդգծել է, որ անցած տարվա, ինչպես նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներն ինքնին խոսուն են: Դրան մեծամասամբ հաջողվել է հասնել ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման շնորհիվ։ Կողմերին շատ բանի է հաջողվել հասնել տնտեսության և առևտրի տարբեր պարամետրերի համաձայնեցման հարցում, հաջողվել է սինխրոնիզացնել ազգային արժույթով փոխհաշվարկների մոտեցումները։ Մոսկվայի բորսայում մեկնարկել է հայկական դրամի վաճառքը։
Տնտեսությունից բացի, հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լուրջ ներուժ է նկատվում։ Զբոսաշրջությունը ևս Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության կարևոր ճյուղ է դառնում։ Այս տարի կողմերը նախատեսում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության միջոցառումների ծրագիր ստորագրել։
Պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգը կարող է լինել ԵԱՏՄ ընդհանուր շուկայի նախերգանքը