Բելգորոդում ԱԹՍ-ն պայթել է բենզալցակայանի մոտ. քաղաքապետ

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Քաղաքապետի խոսքով՝ ԱԹՍ-ն ենթադրաբար պայթել է գետնից ոչ հեռու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Բելգորոդում անօդաչու թռչող սարքը պայթել է «Ռոսնեֆտի» բենզալակայանի մոտ, ենթադրաբար, գետնից բարձր ոչ բարձր: Տեղեկությունն իր Տելեգրամ-ալիքում հայտնել է քաղաքապետ Վալենտին Դեմիդովը։
«Ռոսնեֆտ» բենզալցակայանի շրջանում, Շչորս փողոցի երթևեկելի հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Ենթադրվում է, որ դա անօդաչու թռչող սարք է, որը պայթել է գետնից ոչ բարձր», - գրել է Դեմիդովը։
Ավելի վաղ Բելգորոդում ավտոմայրուղու վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին հայտնել էր մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ երկու մարդ է տուժել։