Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Բելգորոդի Շեբեկինոյի ուղղությամբ ուկրաինական մոտոհրաձգային վաշտերի երեք գրոհները հետ մղելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բելգորոդի շրջանում կրակոցների հետ կապված իրավիճակը չի կարող ընդհանուր ազդեցությունունենալ ռազմական հատուկ գործողության ընթացքի վրա։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, իհարկե, դա չի կարող որևէ ազդեցություն ունենալ ռազմական գործողության ընթացքի վրա, բայց ես լիազորված չեմ դրա նրբությունների վերաբերյալ որևէ բան ասել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բելգորոդի շրջանում ուժեղացած հարձակումները կազդեն ռազմական գործողության ընթացքի և դրա աշխարհագրության վրա:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հետ են մղել ուկրաինական երկու մոտոհրաձգային վաշտերի երեք հարձակումներ Բելգորոդի Շեբեկինոյի ուղղությամբ: Բելգորոդի մարզի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Պոլեժաևն իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում նշել էր, «վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, բնակելի տներ, բավականին մեծ ավերածություններ կան»:
Շեբեկինո քաղաքը հրետակոծվում է «Գրադ»–ով․ կան վիրավորներ, այրվում են տներ
Ավելի վաղ ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծությունների հետևանքով հինգ մարդ է տուժել: