ԱՊՀ երկրների համար կարևոր է միավորել ջանքերն արտաքին ճնշմանը հակազդելու համար. Լեբեդև

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայում Բելառուսի և Ռուսաստանի տարածքում նկատվում են ահաբեկչական գործողությունների և դիվերսիաների փորձեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՊՀ երկրների համար կարևոր է միավորել ջանքերն ագրեսիվ արտաքին ճնշմանը հակազդելու գործում։ Լրագրողներին այս մասին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանել են Լուկաշենկոյի հետ հանդիպմանը
«Մեզ համար շատ կարևոր է միավորել ջանքերն այդ սպառնալիքներին ու ճնշումներին հակազդելու գործում, որպեսզի պաշտպանենք Համագործակցության երկրների ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասել է Լեբեդևը, հաղորդում է belta-ն:
Նրա խոսքով` ներկայում Բելառուսի և Ռուսաստանի տարածքում նկատվում են ահաբեկչական գործողությունների և դիվերսիաների փորձեր:
«Հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ղեկավարները հավաքվել են` քննարկելու այս նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համատեղ միջոցառումները։ Հուսով եմ, որ այսօրվա նիստում, որտեղ քննարկվելու են ահաբեկչությանը հակազդելու և մեր ինքնիշխանության դեմ ոտնձգության հետ կապված բազմաթիվ հարցեր, կընդունվեն որոշումներ, որոնք կնպաստեն մեր անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Լեբեդևը։
Հունիսի 1-ին Մինսկում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:
ԱՊՀ-ի շուրջ իրադրությունը կշարունակի սրվել. Լուկաշենկո