ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ

Արխիվային լուսանկար
Պատժամիջոցներն անդրադարձել են թուրքական Rey Airlines ավիաընկերությանը, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի մի շարք քաղաքացիների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների նկատմամբ՝ այլախոհներին հետապնդելու և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների դեմ: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Սա վերաբերում է Իրանում ու Թուրքիայում տեղակայված երեք անձանց և ընկերություններին, որոնք կապված են «Քուդս» ( ԻՀՊԿ հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանում-խմբ.) ուժերի հետ, ինչպես նաև ԻՀՊԿ հետախուզական բաժանմունքի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք մասնակից են եղել քաղաքացիական անձանց, այդ թվում լրագրողների ու ակտիվիստների դեմ մահացու գործողությունների կազմակերպմանը», - նշված է հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցները, ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, վերաբերել են թուրքական Rey Airlines ավիաընկերությանը, ինչպես նաև Իրանի ու Թուրքիայի մի շարք քաղաքացիների, որոնց ամերիկացի նախկին պաշտոնյաների, ԱՄՆ-ի, Իսրայելի քաղաքացիների, Իրանի սահմաններից դուրս իրանցի այլախոհների սպանությունների կազմակերպման փորձերի մեղսակից են համարում: