ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի -Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի հետ կոշտ մրցակցության, սակայն պետք է հնարավորություն ունենա համատեղ աշխատել աշխարհում ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ, հայտարարել է ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է հնարավորություն ունենան միասին աշխատել այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, ընդհանուր մարտահրավերների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են, օրինակ, կլիմայական փոփոխությունները։ Մենք պատրաստ ենք Չինաստանի հետ կոշտ մրցակցության և կպաշտպանենք մեր շահերը` հանուն մեր բարեկամների և արժեքների»,-ասել է Բայդենը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում ողջույնի ելույթի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «Չինաստանի հետ հակամարտություն կամ առճակատում չի փնտրում»։