Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանական կողմը փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածում և խեղաթյուրում իրականությունը։ Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական լուրը։
Այս անգամ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ին` ժամը 10։00-ի սահմաններում, կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ-ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում։
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ