Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել»,–շեշտում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։